ԱԿՐԻԼԱՅԻՆ ՔԱՐ "STARON" 

 

 

STARON-ը պատկանում է այն նյութերի դասին, որոնց բաղադրության մեջ մտնում են ակրիլային խեժեր, հանքային էլեմենտներ և ներկանյութ: Նյութը արտադրվում է տարբեր չափսերի սալերի տեսքով:

STARON ակրիլային քարը` խիտ, միատար, ոչ ծակոտկեն նյութ է, որը ենթարկվում է վերականգնման և անկար(անհետք) սոսնձման: STARON-ը ունի բնական(հանքային) ծագման նյութի տեսք, ընդունում է ցանկացած ձև և շատ էլեգանտ է: Բացի այդ, այն երկարակյաց է շահագործման մեջ և հեշտ մաքրվում է: Տվյալ բնութագրերը թույլ են տալիս այն օգտագործել բազմաբնույթ դիզայներական լուծումների համար, ինչպես ինտերիերի, այդպես էլ էքստերիերի գեղարվեստական ձևավորման մեջ:

STARON-ը արտադրվում է 2 դասով `

1.Ստանդարտ` 3680 մմ х 760 մմ х 12,3 մմ

Օգտագործվում են հորիզոնական, ուղահայաց մակերեսների վրա` խոնավ և չոր սենյակներում:

2. Երեսապատման դաս`2500 մմ х 760 մմ х 6 մմ

Կառուցվացքով այս դասի նյութը նույնական է Ստանդարտ դասի նյութի հետ, բայց չի խրախուսվում օգտագործել հորիզոնական հարթությունների համար` ելնելով հաստությունից:

STARON-ի առանձնահատկություններն են` խոնավակայունությունը, կենցաղային քիմիայի նյութերի և եռման ջրի հանդեպ դիմացկոնությունը, հարվածային ուժին դիմադրողականությունը, անկար միացումը, ցանկացած ձև ստանալու ունակությունը, բարձր գեղագիտական արտաքին տեսքը, մանրեների և սնկերի աճի համար անբարենպաստ միջավայրը, գույնի կայունությունը, սննդամթերքի հետ շփման անվտանգությունը, տերմոկայունությունը, հեշտ խնամքը…

 

Գործում  է 15 տարվա երաշխիք: